ՀՖՖ-ն հրապարակել է   «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներին

ՀՖՖ-ն հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներին

22/12/2021 - 11:51

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն» մարզիչ» անվանակարգերի քվեարկության սկիզբը` հրապարակելով նաև մրցանակների հավակնորդներին։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ թեկնածուները.

Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Վարազդատ Հարոյան («Կադիս»)

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)

Անդրե Չալըշըր («Սիլկեբորգ»)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»)

Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»)  

Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»)

Ժիրայր Մարգարյան («Արարատ»)

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ («Նոա»)

Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Սոլոմոն Ուդո Իմե («Ատիրաու»)

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») 

Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա»)

Խորեն Բայրամյան («Ռոստով»)

Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

Վահան Բիչախչյան («Ժիլինա») 

Լուկաս Սելարայան («Կոլամբուս Քրյու»)

Նարեկ Գրիգորյան («Ուրարտու»)

Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)

Միքայել Միրզոյան (ԲԿՄԱ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս»)

Ալեքսանդր Կարապետյան («Նոա»)

Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ թեկնածուները.

Խոակին Կապառոս (Հայաստանի հավաքական)

Ռաֆայել Նազարյան, (Հայաստանի Մ-21 հավաքական, ԲԿՄԱ)

Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի Մ-19 հավաքական)

Դմիտրի Գունկո («Արարատ-Արմենիա»)

Եղիշե Մելիքյան («Փյունիկ»)

Վարդան Բիչախչյան («Արարատ»)

Ալեքսանդր Գրիգորյան («Ալաշկերտ»)   

Հայաստանի 2021 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022