Հունգարիայի հավաքականը վերջին 60 տարվա լավագույն արդյունքն է գրանցել

Հունգարիայի հավաքականը վերջին 60 տարվա լավագույն արդյունքն է գրանցել

05/06/2022 - 00:33

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Հունգարիան 1962 թ. մայիսի 31-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «երեք առյուծներին»։

Այդ ժամանակ կողմերն ընդգրկված են եղել աշխարհի 1962 թ. առաջնության միևնույն խմբում, ու «մագյարները» հաղթեցին 2:1 հաշվով։

Դրանից հետո կողմերն անցկացրել էին 15 հանդիպում, որոնցից 12-ն ավարտվել էր անգլիացիների հաղթանակով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022