Կուման. «Իմ շնորհիվ Բարսելոնան ապագա ունի»

Կուման. «Իմ շնորհիվ Բարսելոնան ապագա ունի»

13/09/2021 - 16:08

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հարաբերությունների մասին.

«Իմ ու Լապորտայի հարաբերությունները բարելավվել են, սակայն նախորդ շաբաթ, ըստ իս, սխալ բան տեղի ունեցավ։ Նա կարծում է, որ մարզիչը չունի լիարժեք ազատություն ազատություն` կառավարելու համար։ Նա չափից շատ է խոսել այդ մասին։

Կարծում եմ` պետք է միշտ հստակ լինել։ Երբ ակումբը վստահություն չունի մարզչի նկատմամբ, տարբեր կարբեր կարծիքներ են շահարկվում։ Մարզչին, միանշանակ, այդ ամենը դուր չի գալիս։

Ես պատրաստ եմ շարունակել մարզել «Բարսելոնան»։ Ինձ մոտ այստեղ ամեն ինչ լավ է։ Իմ շնորհիվ այս ակումբն ունի ապագա»,- նշել է հոլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հավելենք, որ Ռոնալդ Կուկանի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor