ԿԼ. «Փյունիկը» պատասխան խաղում ևս հաղթեց «Մարսաշլոկին»` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»։
Դիմակայության առաջին խաղում էլ Հայաստանի բրոնզե մեդալակիրն առավելության էր հասել 3:0 հաշվով։
Պատասխան մրցավեճում Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Դանիլ Կուլիկովը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։
«Մարսաշլոկը» 11-րդ րոպեից` դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Այսպիսով, «Փյունիկը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml