Կալյարիի երկրպագուները ռասիստական բնույթի վիրավորանքներ են հասցրել Մոյզե Կինին
Ա սերիայի 30-րդ տուրի «Կալյարիի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը ենթարկվել է ռասիստական բնույթի վիրավորանքների:
Իտալիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 85-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել և գոլը նշել է մրցակցի երկրպագուների տրիբունայի առջև:
![](https://interfootball.am/wp-content/uploads/2019/04/0a2f02a05ca4cf2feb5de701cde7adca-2.png)
Թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին փորձել է վերացնել կոնֆլիկտը, սակայն «Կալյարիի» ֆանատները սկսել են վիրավորել և սուլել Կինին, ինչպես նաև «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատուիդիին, ով էմոցիոնալ էր արձագանքել իրավիճակին:
![](https://interfootball.am/wp-content/uploads/2019/04/012c78133cad48fcb7bb658324d4760450e9dbfd-2.jpg)
Ինչպես հայտնում է La Stampa-ն, հանդիպման մրցավար Պյերո Ջակոմելին խնդրել է ստադիոնի տնօրենին դիտողություն անել երկրպագուներին, սակայն վերջիններս շարունակել են օգտագործել ռասիստական բնույթի արտահայտություններ:
Սա «Սարդենյա» ստադիոնում ռասիզմի արտահայտման առաջին դեպքը չէ. նախորդ տարի այդ մասին դարձյալ ասել էՄատուիդին:
2017 թվականին «Պեսկարայի» կիսապաշտպան Սալի Մունտարին դաշտը լքել էր եզրափակիչ սուլիչից առաջ երկրպագուների կողմից հնչեցրած վիրավորանքների պատճառով:
# Ա-սերիա, Մոյզե-Կին