Լիվերպուլ – Ռեալ հանդիպման մեկնարկը հետաձգվել է

Լիվերպուլ – Ռեալ հանդիպման մեկնարկը հետաձգվել է

28/05/2022 - 23:01

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված էր 23:00-ին, սակայն այն հետաձգվել է 15 րոպեով։ Այդ մասին հայտնում է մրցաշարի Twitter-ի պաշտոնական էջը։

Ըստ որոշ աղբյուրների` Ֆրանսիայի մայրաքաղաքում խոշոր խցանումներ են, ինչի հետևանքով բազմաթիվ երկրպագուներ չեն կարողանում հասնել մարզադաշտ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022