Լապորտան` Մեսսիի ու Ինեստայի վերադարձի մասին. «Ոչինչ չեմ բացառում»

Լապորտան` Մեսսիի ու Ինեստայի վերադարձի մասին. «Ոչինչ չեմ բացառում»

17/11/2021 - 20:36

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի նախկին ֆուտբոլիստներ Լեո Մեսսիի և Անդրես Ինիեստայի հավանական վերադարձի մասին.

«Ես ոչինչ չեմ բացառում։ Ալվեսն արդեն վերադարձել է, ով անձամբ նշել է, որ տարիքը զուտ թիվ է։

Լեոն ու Անդրեսը հիանալի ֆուտբոլիստներ են։ Ես չեմ կարող կանխատեսել, թե վաղն ինչ տեղի կունենա։ Նրանք շարունակում են իրենց մրցելույթները։

Մենք մշտապես կհետևենք նրանց, սակայն Մեսսին ու Ինիեստան պայմանագիր ունեն իրենց ակումբների հետ։

Ամեն դեպքում, կյանքում ոչինչ չես կարող կանխատեսել»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» պայմանագիր կնքեց ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Դանի Ալվեսի հետ, ով 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ կատալոնական ակումբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022