Լապորտան պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի Հալանդը չտեղափոխվի Ռեալ

Լապորտան պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի Հալանդը չտեղափոխվի Ռեալ

26/12/2021 - 17:05

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է լրջորեն խոչընդոտել, որպեսզի «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը չտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը զգուշանում է, որ «Ռեալի» շարքերը կհամալրեն և՛ Հալանդը, և՛ Կիլիան Մբապեն։

Հաղորդվում է, որ Լապորտան մի շարք աշխատանքային հանդիպումների ժամանակ հասկացրել է, որ պատրաստվում է անել ամեն ինչ նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը «աքրայական» ակումբ ձախողելու համար։

«Բլաուգրանասի» նախագահը չի թաքցնում այն վախը, որ «Ռեալի» կաղմում կարող են միաժամանակ հանդես գալ Կիլիան Մբապեն, Վինիսիուսը, Կարիմ Բենզեման և հավանական է նաև Էրլինգ Հալանդը։

Նշվում է, որ Լապորտան ֆինանսական միջոցներ կգտնի, որպեսզի գնի Հալանդի տրանսֆերը, սակայն նրա գլխավոր նպատակն է խոչընդոտել նրա «Ռեալ» տեղափոխությունը։

Սպասվում է, որ «կապտանռնագույնները» կպայքարեն, որպեսզի ապագայում «Ռեալի» կազմում չձևավորվի Վինիսիուս-Մբապե-Հալանդ եռյակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022