Ինտերը վերջ դրեց Շերիֆի հեքիաթին` հյուրընկալվելիս հաղթելով վերջինիս🎥

Ինտերը վերջ դրեց Շերիֆի հեքիաթին` հյուրընկալվելիս հաղթելով վերջինիս🎥

04/11/2021 - 09:47

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։

Ողջ հանդիպման ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն և հաղթեց 3:1 հաշվով։

«Ներաձուրիների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Մարսելո Բրոզովիչը, Միլան Շկրինյարն ու Ալեքսիս Սանչեսը, իսկ «Շերիֆի» միակ գնդակը խփեց Ադամա Տրաորեն։

Հատկանշական է, որ բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ռեալ Մադրիդ» 2:1 «Շախտյոր Դոնեցկ»

4-րդ տուրից հետո D խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ» – 9 միավոր
  2. «Ինտեր» – 7 միավոր
  3. «Շերիֆ» – 6 միավոր
  4. «Շախտյոր» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022