Ինտերը ջախջախեց Կալյարիին` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

Ինտերը ջախջախեց Կալյարիին` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥

13/12/2021 - 01:40

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում գորժող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։

«Ներաձուրիները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։

Հատկանշական է, որ արգենտինացի հարձակվողը 43-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը. «Կալյարիին» փրկեց դարպասապահ Ալեսիո Կրանյոն։

«Ինտերի» կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսն ու Հական Չալհանլօղլուն։

Նշենք, որ այս խաղում երկու գոլային փոխանցում կատարեց Նիկոլո Բարելան, ով ընթացիկ մրցաշրջանում իր անվան դիմաց 7 ասիստ է գրանցել ու այդ ցուցանիշով լավագույնն է Ա սերիայում։

«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 40 միավոր, շրջանցեց «Միլանին» և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Կալյարին» մնաց 10 միավորով և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022