Թրիլլեր Բիլբաոյում. Ատլետիկը գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

Թրիլլեր Բիլբաոյում. Ատլետիկը գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

25/01/2024 - 03:07

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 35-րդ վայրկյանին բասկյան ակումբի հարձակվող Գորկա Գուրուսետան բացեց հաշիվը։

Այդուհանդերձ, «բլաուգրանան» արագ ուշքի եկավ նման սառը ցնցուղից և նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 26-րդ րոպեին նախ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ 32-րդ րոպեին` Լամին Յամալը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Էռնեստո Վալվերդեի թիմը լուսատախտակին հավասար հաշիվ վառեց. գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Օյան Սանսեթը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ բասկյան ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն հետագայում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով և այն շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ առաջին խաղակեսում էլ պատկերը գրեթե նույնն էր. տանտերերը վերահսկում էին հանդիպման ընթացքն ու ունեին խաղային առավելություն։

Ի վերջո, «Ատլետիկը» հասավ իր նպատակին ու 105+1-րդ րոպեին Ինիակի Վիլիամսի ջանքերով կարողացավ խփել այդքան ցանկալի գոլը։

Բաց թողած երրորդ գոլը կարծես թե լրիվ թևաթափ արեց Խավիի սաներին, որոնք լրացուցիչ երկրորդ խաղակեսում ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին։

Դեռ ավելին` 120+1-րդ րոպեին Նիկո Վիլիամսը ևս մեկ գնդակ ուղարկեց կատալոնական ակումբի դարպասը և դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Ատլետիկը» համառ պայքարում հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Բարսելոնան» դուրս մնաց հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023