Երբ դրամատիզմը սահմաններ չունի… Տոտենհեմը փառահեղ խաղում վաստակում է կիսաեզրափակչի ուղեգիր ?

Երբ դրամատիզմը սահմաններ չունի… Տոտենհեմը փառահեղ խաղում վաստակում է կիսաեզրափակչի ուղեգիր ?

18/04/2019 - 01:04

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը իսկական ֆուտբոլային տոն էր դարձել: Խելահեղ հանդիպումն ավարտվեց «քաղաքայինների» հաղթանակով՝ 4:3, ինչը սակայն կիսաեզրափակչի ուղեգիր է պարգևում «Տոտենհեմին»՝ շնորհիվ առաջին խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակի:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 3:2 հաշվով: 17 րոպեների ընթացքում 5 գոլ է խփվել:

Մեկնարկից արդեն 4 րոպե անց Սթերլինգը հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: Ընդամենը 3 րոպե անց Սոն Հոն Մինը հավասարեցրել է հաշիվը. ևս 3 րոպե և հարավկորեացին գեղեցիկ գոլով առաջ մղեց արդեն հյուրերին: Հաջորդ իսկ րոպեին Բերնարդու Սիլվան հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց էլ Սթերլինգը առաջ է մղել «քաղաքայիններին»:

59-րդ րոպեին Սերխիո Ագուերոն խփել է գոլ, որի շնորհիվ ընդհանուր դիմակայությունը դարձել թ հօգուտ «Սիթիի»: 73-րդ րոպեին դեռևս առաջին խաղակեսում փոխարինման մտած Ֆերնանդո Լյորենտեն խփել է այդքան անհրաժեշտ գոլը՝ իր թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ:

Ավելացված ժամանակում Սթերլինգը գոլ է խփել, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:


Զուգահեռաբար կայացած խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ պարտվել է «Լիվերպուլին» 1:4 հաշվով: Անգլիական թիմը 6:1 հաշվով հաղթելով՝ դուրս է գալիս կիսաեզրափակիչ:

Այսպիսով, կիսաեզրափակչում կազմվեցին հետևյալ զույգերը՝ «Բարսելոնա» – «Լիվերպուլ», «Տոտենհեմ» – «Այաքս»:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022