Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

16/05/2024 - 15:29

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։

«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)

Պաշտպաններ – Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միթելշտեդտ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Բենյամին Հենրիքս, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահ («Բայեր»)

Կիսապաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ, Ֆլորիան Վիրց (երկուսն էլ` «Բայեր»), Քրիստիան Ֆյուրիխ («Շտուտգարտ»), Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը` «Բավարիա»), Պասկալ Գրոս («Բրայթոն», Անգլիա), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»)

Հարձակվողներ – Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Դենիս Ունդավ («Շտուտգարտ»)։

Անվանի ֆուտբոլիստներից գերմանացիների հայտացուցակից դուրս են մնացել Լեոն Գորեցկան, Սերժ Գնաբրին (երկուսն էլ` «Բավարիա»), Մաթս Հումելսը, Յուլիան Բրանդտը, Նիկլաս Զյուլեն, Կարիմ Ադեյեմին (բոլորը` «Բորուսիա Դորտմունդ») և Տիմո Վերները («Տոտենհեմ»)։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն առաջիկա Եվրոպայի առաջնության տանտերն է և ընդգրկված է A խմբում ու մրցելու է Շոտլանդիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023