Եվրոպական ամենաթանկարժեք ակումբներն` ըստ KPMG-ի

Եվրոպական ամենաթանկարժեք ակումբներն` ըստ KPMG-ի

27/05/2022 - 10:36

Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։

Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։

Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։

Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն ավելացել է 35%-ով, իսկ «ռոսոներիները», 578 մլն եվրոյով, զբաղեցրել են 15-րդ հորիզոնականը։

Ամենաշատը` 7%-ով նվազել են «Մարսելի» և «Բենֆիկայի» արժեքները, որոնք, 456 և 326 մլն եվրոյով, զբաղեցրել են համապատասխանաբար 20-րդ և 28-րդ հորիզոնականները։

Լավագույն տասնյակի ակումբներից միայն «Բարսելոնայի» արժեքն է նվազել` 2%-ով։

Ցանկում ընդգրկվել են 32 ակումբներ, որոնց 10-ն` անգլիական Պրեմիեր լիգայից։

Հավելենք, որ ընկերությունը ներկայացրել է ակումբների ձեռնարկատիրական` կոմերցիոն արժեքը և ցանկը կազմելիս հաշվի է առել դրանց ֆինանսավորման բոլոր աղբյուրները, ներառյալ պարտքային պարտավորությունները և բաժնետոմսերը։

Ըստ KPMG-ի` ամենաթանկարժեք ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 3.184 մրդ եվրո
  2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 2.883
  3. «Բարսելոնա» – 2.814
  4. «Բավարիա» – 2.749
  5. «Լիվերպուլ» – 2.556
  6. «Մանչեսթեր Սիթի» – 2.483
  7. «Չելսի» – 2.179
  8. ՊՍԺ – 2.132
  9. «Տոտենհեմ» – 1.912
  10. «Յուվենտուս» – 1.597

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022