Գերմանիայի հավաքականում 49 հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը 30 տարեկանում ավարտեց կարիերան 📸
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կկախի մեխից, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը կարիերան ավարտելու մասին լուրը հայտնել է «Spielmacher» փոդքասթում։
Գերմանացի պաշտպանը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում պետք է հեռանար «Բորուսիայից», բայց վնասվածքների պատճառով որոշել է ավարտել կարիերան։
Զյուլեն դորտմունդյան ակումբում էր 2022թ. հուլիսից, 109 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա առավել հայտնի է «Բավարիայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում մասնակցել է 171 հանդիպման, գրանցել 7 գոլ ու 5 գոլային փոխանցում, նվաճել 14 տիտղոս, այդ թվում` դառնալով Գերմանիայի 5-ակի չեմպիոն, մեկ անգամ էլ Չեմպիոնների լիգայի հաղթող։
Կենտրոնական պաշտպանը հանդես է եկել նաև «Հոֆենհայմում», Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» և «Դարմշտադտում»։
Զյուլեն 2016-2023թթ. հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական, 49 խաղում խփել է 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml