Բարսելոնան կապ է հաստատել Բեյցզին Գոանի հարձակվողի հետ

Բարսելոնան կապ է հաստատել Բեյցզին Գոանի հարձակվողի հետ

06/11/2021 - 14:37

«Բարսելոնան» հետաքրքրված է չինական «Բեյցզին Գոանի» հարձակվող Սեդրիկ Բակամբուի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կապված Սերխիո Ագուերոյի առողջական վիճակի վատթարացման հետ` կատալոնական ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին։

Այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուներից մեկը հենց Սեդրիկ Բակամբուն է։

Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» արդեն կապ է հաստատել 30-ամյա հարձակվողի հետ, ով 2022 թ. հունվարի 1-ից դառնալու է ազատ գործակալ։

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքը ցույց են տվել, որ այս գործարքը միանշանակ իրագործելի է։

Նշենք, որ «կապտանռնագույններն» արդեն երկու անգամ փորձել են պայմանագիր կնքել Բակամբուի հետ, սակայն «Բեյցզին Գոանը» բարձր ֆինանսական պահանջներ է ներկայացրել, որոնք կատալոնական ակումբը չի կարողացել բավարարել։

Նշենք, որ կոնգոյացի հարձակվողը Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի. նա 2015-18 թթ. խաղացել է «Վիլյառեալի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 105 հանդիպում` դառնալով 47 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բակամբուն 2018 թ. հունվարից պաշտպանում է «Բեյցզին Գոանի» գույները, որի կազմում դաշտ է դուրս եկել 87 անգամ և խփել 58 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022