Արսենալն Օբամեյանգին զրկել է ավագի թևկապից

Արսենալն Օբամեյանգին զրկել է ավագի թևկապից

14/12/2021 - 17:38

«Արսենալը» հանդես է եկել հայտարարությամբ` կապված ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։

«Զինագործների» պաշտոնական կայքը հայտնում է, որ գաբոնցի ֆուտբոլիստը զրկվել է թիմի ավագի թևկապից կարգապահությունը խախտելու պատճառով։

Բացի դրանից, 32-ամյա ֆուտբոլիստը, որպես պատիժ, չի մասնակցի նաև Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Հատկանշական է, որ նույն պատճառով Օբամեյանգը բաց է թողել նաև 16-րդ տուրում «Սաութհեմպտոնի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։

Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու «Արսենալի» նոր ավագը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը վերջերս լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՊԼ-ի լավագույն ավագն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022