Արսենալն անչափ կարևոր հաղթանակ տոնեց Վեսթ Հեմի նկատմամբ` բարձրանալով լավագույն քառյակ🎥

Արսենալն անչափ կարևոր հաղթանակ տոնեց Վեսթ Հեմի նկատմամբ` բարձրանալով լավագույն քառյակ🎥

16/12/2021 - 12:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

«Զինագործները», հանդիպման մեկնարկից ունենալով լուրջ առավելություն, միայն երկրորդ խաղակեսում կարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը և հաղթեցին 2:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի գոլերը 48-րդ և 87-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Գաբրիել Մարտինելին և Էմիլ Սմիթ-Ռոուն։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 29 միավոր, շրջանցեց «Վեսթ հեմին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական։

«Մրճահարներն» էլ մնացին 28 միավորով` նահանջելով 5-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022