Արգենտինան ու Բրազիլիան չպարզեցին հաղթողին. «ալբիսելեստեն» նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Արգենտինան ու Բրազիլիան չպարզեցին հաղթողին. «ալբիսելեստեն» նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

17/11/2021 - 10:09

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սան Խուանի «Բիսենտարիո» մարզադաշտում, որտեղ Արգենտինայի հավաքականը մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։

Բավական լարված, միևնույն ժամանակ նաև` հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չեն գրանցվել, իսկ խաղն ավարտվել է 0:0 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո Բրազիլիան վաստակել է 35 միավոր և շարունակում է գլխավորել ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու մրցաշարային աղյուսակը։

«Պենտակամպիոններն» արդեն նվաճել են Քաթար-2022-ի խմբային փուլի ուղեգիր։

Արգենտինան վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Նշենք, որ «ալբիսելեստեն» այս արդյունքի շնորհիվ անհասանելի դարձավ 5-րդ հորիզոնակամը զբաղեցնող Պերուի համար և նույնպես նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022