Բրազիլիան հաղթեց Կոլումբիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Բրազիլիան հաղթեց Կոլումբիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

12/11/2021 - 10:01

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Սան Պաուլոյի «Նեո Կիմիկա Արենա» մարզադաշտում մրցեց Կոլումբիայի ընտրանու դեմ։

Տիտեի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդակ կարողացան ուղարկել հյուրերի դարպասը։

Հանդիպման միակ գնդակը 72-րդ րոպեին խփեց Լուկաս Պակետան։

Այսպիսով, «պենտակմպիոնները» հաղթեցին 1:0 հաշվով և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում վաստակեցին 34 միավոր` նվաճելով աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։

ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի ավարտից 5-տուր առաջ Բրազիլիայի հավաքականն անցումային հանդիպումների իրավունք տվող 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կոլումբիային գերազանցում է արդեն 18 միավոր։

Ընդ որում` բրազիլացիները մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականն անցումային հանդիպում է անցկացնում Ասիայի գոտու ընտրանիներից մեկի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023