Ատլետիկոն կանգնեցրեց Ռեալին` հաղթելով մադրիդյան դերբիում🎥

Ատլետիկոն կանգնեցրեց Ռեալին` հաղթելով մադրիդյան դերբիում🎥

09/05/2022 - 00:54

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում կայացավ հերթական մադրիդյան դերբին, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում վճռորոշ դարձավ 40-րդ րոպեին Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի դիպուկ իրացրած 11-մետրանոցը, ինչի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց 1:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 64 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Ռեալը» մնաց 81 միավորով և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբն արդեն ամրագրել է չեմպիոնական տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022