Ասյօր կկայանա Իտալիայի գավաթի եզրափակիչը

Ասյօր կկայանա Իտալիայի գավաթի եզրափակիչը

11/05/2022 - 13:51

Այսօր` մայիսի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կկայանա Իտալիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Յուվենտուսն» ու «Ինտերը»։

Նշենք, որ երկու ակումբներն էլ պայքարն սկսել են մրցաշարի 1/8 եզրափակիչից։ «Յուվենտուսը» ճանապարհին պայքարից դուրս է թողել «Սամպդորիային» (4:1), «Սասուոլոյին» (2:1) և «Ֆիորենտինային» (ընդ.` 3:0), իսկ «Ինտերը»` «Էմպոլիին» (3:2), «Ռոմային» (2:0) և «Միլանին» (ընդ.` 3:0)։

Հատկանշական է, որ «Յուվենտուսն» ու «Ինտերը» պատմության մեջ երրորդ անգամ են միմյանց դեմ մրցելու Իտալիայի գավաթի եզրափակիչում։

Վերջում հավելենք, որ «բյանկոներիները» Իտալիայի գավաթին տիրացել են բոլոր ակումբներից շատ` 14, իսկ «Ինտերը» մրցանակը հաղթել է 7 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022