Առաջնության վերջին խաղում Ռեալն ու Բետիսը չպարզեցին հաղթողին

Առաջնության վերջին խաղում Ռեալն ու Բետիսը չպարզեցին հաղթողին

21/05/2022 - 00:55

Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Բետիսի» դեմ։

Մրցաշարային որևէ նշանակություն չունեցող խաղում երկու ակումբներն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Այսպիսով, այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմն առաջնությունն ավարտեց 86 միավորով։

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը դեռևս ապրիլի 30-ին էր նվաճել Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։

«Բետիսն» էլ վաստակեց 65 միավոր և առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում` նվաճելով Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022