ԱՊԼ-ի 20-րդ տեղը զբաղեցրած «Վուլվզը» Իտալիայի չեմպիոն «Ինտերից» գրեթե 5 անգամ ավելի շատ գումար է վաստակել 📸
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 20-րդ տեղը զբաղեցրած «Վուլվերհեմփթոնը» գրեթե 5 անգամ ավելի շատ պարգևավճար է ստացել, քան Իտալիայի Ա սերիայի չեմպիոն դարձած «Ինտերը», հաստատում է DAZN-ը։
«Գայլերը» Պրեմիեր լիգայից ստացել են 138 միլիոն եվրո։ «Ինտերը» 21-րդ «Սկուդետոն» նվաճելու համար վաստակել է 4,7 անգամ քիչ գումար` 29 միլիոն եվրո։
Ֆինանսական այս հսկայական տարբերությունը մեծամասամբ կապված է հեռուստատեսային իրավունքների վաճառքից գոյացած գումարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml