Անչելոտի. «Ռեալը որակյալ թիմ ունի` ՉԼ-ն և Լա լիգան հաղթելու համար

Անչելոտի. «Ռեալը որակյալ թիմ ունի` ՉԼ-ն և Լա լիգան հաղթելու համար

08/12/2021 - 16:10

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Լուկա Յովիչը լավ հանդիպում անցկացրեց` օգնելով թիմին հարձակվելիս և գնդակը վերահսկելիս։

Մենք մեր տրամադրության տակ մի քանի օր ունենք, որպեսզի հասկանանք` արդյո՞ք Կարիմ Բենզեման պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը, թե՞ ոչ։

Լուկա Մոդրիչն այդ տարիքում ավելի շատ պետք է հանգստամա։ Նա ընդամենը 5 օր ունի վերականգնվելու համար։ Կարծում եմ` նա լավ է հանգստանում տանը, քանի որ հանգիստ կյանք է վարում։

Բացի Մոդրիչից, մենք ունենք նաև Ֆեդե Վալվերդեին ու Կամավինգային, ովքեր լավ են խաղում, երբ դաշտ են դուրս գալիս։

«Ռեալը» որակյալ թիմ ունի Չեմպիոնների լիգան և Լա լիգան հաղթելու համար։

Իհարկե, կան նաև թիմեր, որոնք մեզնից ինտենսիվ են գործում դաշտում և ավելի որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։

«Ռեալը» հատկապես ոչ բավարար ինտենսիվությամբ է գործում պաշտպանվելիս և չի կարողանում պաշտպանվել բաց տարածությունների ժամանակ, սակայն մենք ունենք բարձր կարգ, փորձ և վճռականություն»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022