Անդրեյ Տալալաևը հեռացել է Փյունիկից

Անդրեյ Տալալաևը հեռացել է Փյունիկից

09/04/2019 - 20:14

«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:

Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Յուրի Նագայցևը:

Անդրեյ Տալալաևը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Այն կարող եք ընթերցել այստեղ:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022