Այնտրախտը վերջին 42 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել

Այնտրախտը վերջին 42 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել

19/05/2022 - 13:16

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Այնտրախտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին»` տիրանալով բաղձալի գավաթին. հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավրտվեց 1:1 հաշվով։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը վերջին 42 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել։

«Արծիվները» վերջին անգամ եվրագավաթային տիտղոս նվաճել էին 1980 թվականին, երբ երկխաղյա դիմակայությունում հաղթեցին Մյունխենգլադբախի «Բորուսիային»` տիրանալով ՈՒԵՖԱ-ի գավաթին (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգան

OptaJoe-ն էլ հայտնում է, որ 1997 թ. ի վեր «Այնտրախտը» դարձել է առաջին գերմանական ակումբը, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը/Եվրոպա լիգան։

Վերջին անգամ նման հաջողության հասել էր «Շալկե-04»-ը, որը 1996/97 մրցաշրջանում երկխաղյա դիմակայությունում հաղթեց «Ինտերին»։

Նշենք, որ մինչև 1997/98 մրցաշրջանը մրցաշարի եզրափակիչներն անցկացվում էին երկու խաղով, իսկ 2009 թ. այն վերաձևափոխվեց ու սկսեց կոչվել Եվրոպա լիգա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022