«Օռլանդոն» անհավանական թրիլերային comeback է արել «Ինտեր Մայամիի» դեմ խաղում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում «Օռլանդո Սիթին» մրցակցի դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Ինտեր Մայամիի» նկատմամբ։
Տանտերերը Յեն Ֆրեյի, Տելասկո Սեգովիայի ու «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով, բայց «Օռլանդոն» կարողացավ անհավանական comeback անել` տանելով գերկամային հաղթանակ։
Մարտին Պերելմանի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց Մարտին Օխեդան, իսկ հյուրերի հաղթական գոլը 90+3-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Տայրիզ Սփայսերը։
ՄԼՍ-ի գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» Արևելյան գոտում 19 միավորով 3-րդն է։ «Օռլանդո Սիթին» նույն գոտում 13-րդ տեղն է զբաղեցնում և ունի 10 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml