Վան Հեկե. «Նույնիսկ պատկերացնել չեմ կարող` ինչ են մարդիկ զգում տներում»
Վան Հեկե. «Նույնիսկ պատկերացնել չեմ կարող` ինչ են մարդիկ զգում տներում»
30/06/2026 - 13:12

Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան Յան Պոլ վան Հեկեն խոսել է Մարոկկոյի թիմից ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում կրած պարտության մասին, հայտնում է Voetbal International-ը։

«Շատ հիասթափված ենք։ Մենք անզիջում պայքար մղեցինք, ներդրեցինք բոլոր ուժերը, բայց դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։ Նույնիսկ պատկերացնել չեմ կարող` ինչ են մարդիկ զգում տներում։ Միայն ներողություն կարող եմ խնդրել։

Զգացողություն ունեինք, որ մինչև լրացուցիչ ժամանակ կարող են պահպանել հաղթական հաշիվը։ Երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, կարծես մեր էներգիան սպառվեց, իսկ 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը կարող է ուղեկցել յուրաքանչյուրին։

Հանդերձարանում բոլորը լուռ էին։ Մեզնից յուրաքանչյուրը երազանք ուներ, ուստի վերականգնվելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»,- ասել է «Նարնջագույնների» ֆուտբոլիստը։

Նիդերլանդների հավաքականը Մարոկկոյին պարտվել է հետխաղյա 11-մետրանոցներով` ավարտելով մրցելույթը։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը, ներառյալ, ավարտվել է 1:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026