Ռեալը հաղթեց Բարսելոնային՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Ռեալը հաղթեց Բարսելոնային՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

24/10/2020 - 19:54

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացավ կերթական Էլ կլասիկոն․ «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Կողմերը հանդիպման հենց մեկնարկում փոխանակվեցին խփած մեկական գոլերով։ Նախ 5-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդե Վալվերդեն, իսկ 8-րդ րոպեի Անսումանե Ֆաթին հավասարեցրեց հաշիվը։

Առաջին խաղակեսում կողմերն ունեին գոլային պահեր, սակայն խաղը կամաց-կամաց հանգստացավ։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «Ռեալը» կարողացավ երկու անգամ գրավել Նետոյի պաշտպանած դարպասը և հաղթել 1։3 հաշվով։

Նախ 63-րդ րոպեին Կլեման Լանգլեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Սերխիո Ռամոսի նկատմամբ․ նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց Ռամոսը, իսկ 90-րդ րոպեին «արքայական» ակումբը նետվել էր հակագրոհի, որի արդյունքում խառնաշփոթ իրավիճակում Լուկա Մոդրիչը դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Ռեալը» անցկացրած 6 խաղից հետո վաստակեց 13 միավոր, բարձրացավ 1-ին հորիզոնական՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 7 միավորով 10-րդն է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023