Ռաֆինիայի բենեֆիսը! «Բարսան» վստահ հաղթանակ է տարել «Բետիսի» նկատմամբ 🎥
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։
«Բլաուգրանայից» փայլել է Ռաֆինիան` գրանցելով դուբլ։ Բրազիլացի վինգերը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին գոլերն է խփել։ Նա նախորդ անգամ աչքի էր ընկել մարտի 18-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) երկու անգամ գրավելով «Նյուքասլի» դարպասը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ժոաու Կանսելուն, իսկ «Բետիսի» գոլը խփել է Իսկոն։
Կատալոնական գրանդը 94 միավորով առաջին տեղում է։ «Բարսելոնան» դեռ երկու տուր առաջ է ապահովել չեմպիոնությունը։
«Բետիսը» 57 մւավորով 5-րդ տեղում է։ Ակումբն արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր և որևէ մրցաշարային մոտիվացիա այլևս չունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml