Պարեդես. «Իսպանիան ուժեղ էր Արգենտինայից»
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի կրած պարտության (0:1) մասին, հայտնում է Ole-ն։
«Խելագարվել կարելի է այն ամենից, ինչ լսում եմ։ Իսպանիան ուժեղ էր Արգենտինայից` տանելով արժանի հաղթանակ։
Կարծում եմ` հիանալի աշխարհի առաջնություն անցկացրինք։ Ամենը, ինչ մենք կարող ենք անել այժմ, վայելելն է այն, թե ինչ աշխատանք ենք կատարել։ Տպավորիչ է, թե ինչի ենք հասել 8 տարվա ընթացքում։
Հաճելի է լինել այդ ամենի մի մասնիկը։ Ժամանակի ընթացքում մենք գիտակցում ենք, թե ինչի ենք հասել»,- ասել է Պարեդեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լեանդրո Պարեդես, Մունդիալ-2026