Պաշտոնական. Ցունամին նոր ակումբ ունի 🎥
Բրազիլացի պաշտպան Ցունամին տեղափոխվել է Հայֆայի «Մաքաբի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Trnasfermarkt-ի տվյալներով` իսրայելական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք է բերել անվճար։
30-ամյա պաշտպանի նախորդ ակումբը Թուրքիայի երկրորդ լիգան ներկայացնող «Իգդիրն» էր, որտեղ հանդես էր գալիս 2026թ. հունվարից, 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Փորձառու ֆուտբոլիստը կարիերայում առավել երկար հանդես է եկել Սոֆիայի «Լևսկիում» (Բուլղարիա)` 139 խաղում դառնալով 8 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ցունամիի ամբողջական անունը Վանդերսոն դե Ֆրեյտաս Սուարես է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Transfermarkt, Իգդիր, Մաքքաբի Հայֆա, տրանսֆերներ, Ցունամի