Պաշտոնական. Մարկ Կուկուրելիան` «Ռեալի» ֆուտբոլիստ 📸
Պաշտոնական. Մարկ Կուկուրելիան` «Ռեալի» ֆուտբոլիստ 📸
15/06/2026 - 13:15

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիային, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։

Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բլանկոսը» «Ազնվականներին» վճարել է 55 միլիոն եվրո։ Լոնդոնյան գրանդը ևս 5 միլիոն էլ բոնուս կստանա։

27-ամյա պաշտպանը «Չելսիում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 163 խաղում գրանցել է 9 գոլ ու 13 ասիստ։

Կուկուրելիան «Բարսելոնայի» սան է, որի համակարգում եղել է 2012-2020 թվականներին։ Նա «Բլաուգրանայի» երիտասարդական թիմում մասնակցել է 54 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 8 ասիստ։ Ֆուտբոլիստը 1 հանդիպում էլ անցկացրել է կատալոնական գրանդի գլխավոր թիմում։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026