ՉԼ. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց «Ցելյեից» ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում 🎥
«Արարատ-Արմենիան» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։
«Ցելյեի» դեմ դիմակայության պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվեց 0:2 հաշվով։ Երևանում կայացած առաջին մրցավեճում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։
Սլովենիայի չեմպիոնի հաղթական գոլերը 83-րդ ու 85-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Յայա Դուկուլին ու Բենյամին Վերբիչը։
Այսպիսով, «Ցելյեն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ։
«Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում և կհանդիպի «Ունիվերսիտատեա Կրայովային» (Ռումինիա) կամ ԿուՊՍ-ին (Ֆինլանդիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml