ՉԼ. «Արարատ-Արմենիան» այսօր կսկսի պայքարը 📸
ՉԼ. «Արարատ-Արմենիան» այսօր կսկսի պայքարը 📸
07/07/2026 - 12:13

Այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայում։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ։ Հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։

Հանդիպման համար պորտուգալացի մասնագետը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։

Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Լուիս Ֆելիպե, Բրունու Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Բրունու Պերեյրա, Էդգար Գրիգորյան։

Կիսապաշտպաններ` Միշել Այվազյան, Արմեն Համբարձումյան, Զիդան Բանջաքի, Մաքսենս Կարլյե, Կարեն Մուրադյան, Ալվին Թերա, Արթուր Սերոբյան, Կառլոս Ֆրանսա։

Հարձակվողներ` Ժիրայր Շաղոյան, Արայիկ Էլոյան, Ալիեն Նդուր, Փոլ Այոնգո, Սանդրո Լիմա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026