«Չելսին» գլորվում է անդունդը` պարտվելով նաև «Նոթինգհեմ Ֆորեսթին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեֆորդ Բրիջ» ստադիոնում 0:3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
«Անտապառապահներից» դուբլ գրանցեց Թոնի Ավոնիյին, գոլ խփեց նաև Իգոր Ժեզուսը։ «Ազնավականներից» աչքի ընկավ Ժոաո Պեդրոն։
Լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում կրեց 6-րդ անընդմեջ պարտությումը։ Ակումբը ներքին առաջնությունում վերջին հաղթանակը տարել է մարտի 4-ին` մրցակցի դաշտում 4:1 հաշվով առավելության հասնելով «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
«Չելսին» 49 միավորով 9-րդն է, «Ֆորեսթը»` 42 միավորով 16-րդը։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Ժոաո Պեդրո, Իգոր Ժեզուս, Նոթինգհեմ Ֆորեսթ, Չելսի, Տոնի Ավոնիյի