«Չելսիի» աստղն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա»
«Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», հաստատում է Mundo Deportivo-ն։
Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական գրանդը համալրելու գլխավոր թեկնածուներից է։ «Բլաուգրանան» նրան դիտարկում է հարձակման գիծն ամրապնդելու համար։
24-ամյա հարձակվողը տեղյակ է, որ «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն արդեն մի քանի շաբաթ է բանակցում է իր գործակալի հետ։
Հավանական գործարքը, մեծ հավանականությամբ, կարժենա մոտ 100 միլիոն եվրո։
«Չելսին» չի ուզում բաժանվել իր ֆուտբոլիստից, բայց ակումբի` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հաջորդ խաղարկությանը չորակավորվելու փաստը կարող է վճռորոշ լինել Պեդրոյի որոշման հարցում։
Բացի դա, Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով լոնդոնյան գրանդը կարող է ֆինանսական խնդիրներ կրել, ուստի ակումբի մի շարք առաջատարների հեռանալը չի բացառվում։
Ժոաո Պեդրոն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 52 խաղում խփել է 23 գոլ, կատարել 9 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Ժոաո Պեդրո, Չելսի, տրանսֆերներ