Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը
22/05/2026 - 18:53

Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Մեկ անձը 4 տոմսից ավելի չի կարող գնել։

Գնումից հետո օգտատերը տոմսերի QR կոդերը կտեսնի կայքում, որոնք կակտիվանան միայն հանդիպման օրը։

Տոմս գնելու համար հարկավոր է կայքում անցնել նաև անձնագրային նույնականացում։ Անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց։ Տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերն ունեն հետևյալ արժեքները.

Հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1000-2000 դրամ,

Արևելյան տրիբունա` 3000-6000 դրամ,

Արևմտյան տրիբունա` 6000-8000 դրամ։

Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026