Հայ դարպասապահը 3 11-մետրանոց է հետ մղել` օգնելով ՄԼՍ-ը ներկայացնող ակումբին դուրս գալ ԱՄՆ-ի գավաթի 1/8 եզրափակիչ 🎥
ԱՄՆ-ի բաց գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյու Էնգլանդ Ռևոլուշնը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է (3:1) երկրորդ լիգան` ՅՈՒՍԼ Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռոդ Այլենդին»։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվել է 1:1 հաշվով։
11-մետրանոցների ժամանակ փայլել է տանտերերի դարպասապահ Դոնովան Փարիզյանը` հետ մղելով մրցակցի ֆուտբոլիստների երեք հարված։
Ֆոքսբորոու քաղաքը ներկայացնող ակումբը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ ապրիլի 29-ին կմրցի «Օռլանդո Սիթիի» դեմ։
Դոնովան Փարիզյանը ծնվել է 2004թ. սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Քվին Քրիք քաղաքում։ Հայ ֆուտբոլիստը կարիերան սկսել է եկել իր քոլեջի թիմում` «Սան Դիեգո Տոռերոսում», իսկ 2024թ. դեկտեմբերին դրաֆթով տեղափոխվել է «Նյու Էնգլանդ Ռևոլուշն»։ Փարիզյանը խաղացել է նաև «Արիզոնա Արսենալում»։
21-ամյա դարպասապահը «Ռոդ Այլենդի» դեմ խաղում նորամուտն է նշել «Նյու Էնգլանդ Ռևոլուշնի» գլխավոր թիմում։ Մինչև այդ նա 18 հանդիպման էր մասնակցել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի երիտասարդական թիմում` 5 անգամ դարպասը պահելով անառիկ։
Դոնովան Փարիզյանը 2025թ. մայիսին հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, սակայն չի մասնակցել Կիպրոսի թիմի դեմ կայացած երկու ընկերական հանդիպումներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՄՆ գավաթ, Դոնովան Փարիզյան, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, ՄԼՍ, ՅՈՒՍԼ Չեմպիոնշիփ, Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն, Ռոդ Այլենդ