Համբարձումյանի և Բարսեղյանի նախկին ակումբը 6 տարի անց նորից չեմպիոն է դարձել 🎥
«Վարդարը» պատմության մեջ 12-րդ անգամ դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն։
Գոցե Սեդլոսկիի գլխավորած թիմը երկրի առաջնության նախավերջին` 32-րդ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Ստրուգային»։
Սկոպյեն ներկայացնեղ ակումբի հաղթական գոլը 5-րդ րոպեին խփել է Ստեֆան Ցվետկովիչը։
«Վարդարը» միավորների քանակը հասցրել է 80-ի` ապահովելով չեմպիոնությունը։ Ակումբը նախորդ անգամ երկրի չեմպիոն դարձել էր 2020 թվականին։
«Ստրուգան» 62 միավորով 3-րդն է։
Հիշեցնենք, որ ժամանակին «Վարդարում» միասին հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարներից Հովհաննես Համբարձումյանը (2014-18թթ., 94 խաղ, 14 գոլ ու 24 ասիստ) և Տիգրան Բարսեղյանը (2016-19թթ., 68 խաղ, 22 գոլ ու 11 ասիստ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml