ԿԼ. «Նոան» պարտվեց «Սիոնին»` ավարտելով մրցելույթը 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սիոնին»։
Հայաստանի գավաթակրից 25-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան, սակայն երկրորդ խաղակեսում շվեյցարական ակումբը շատ արագ երկու գոլ խփեց` տանելով կամային հաղթանակ։
Տանտերերից 53-րդ ու 63-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինսլի Բոտելին ու Բատատա Բալտազարը։
Այսպիսով, Սանրդրո Պերկովիչի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայությունում պարտվեց 3:4 հաշվով` ավարտելով մրցելույթը Կոնֆերենցիաների լիգայում։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml