Կարեն Վարդանյանն առաջին գոլն է խփել Բելառուսի հավաքականում 🎥
Կարեն Վարդանյանն առաջին գոլն է խփել Բելառուսի հավաքականում 🎥
10/06/2026 - 10:17

Բելառուսի ազգային հավաքականը Մինսկում ընկերական հանդիպում է անցկացրել Բուրկինա Ֆասոյի թիմի հետ` գրանցելով գոլառատ ոչ-ոքի (2:2)։

Բելառուսների երկրորդ գոլը 67-րդ րոպեին խփել է Կարեն Վարդանյանը։ 22-ամյա հարձակվողն առաջին գոլն է խփել հավաքականում։

Վարդանյանը Բելառուսի թիմում նորամուտը նշել է 2026թ. մարտի 26-ին։ Դրանից երեք օր անց նա մասնակցել է Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղին (2:1)։

Հայ ֆուտբոլիստը 2025թ. հունվարից հանդես է գալիս Մինսկի «Դինամոյում», 49 խաղում խփել է 15 գոլ, կատարել 6 ասիստ։

Նշենք, որ Բելառուսը հաղթում էր 2:0 հաշվով, բայց Բուրկինա Ֆասոն խաղավերջում Էլոհիմ Կաբորեի ու Աբդուլ Տապսոբայի գոլերի շնորհիվ խուսափել է պարտությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026