Իսպանիան վստահ հաղթանակ է տարել ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական խաղում 🎥
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Մեքսիկայի Պուեբլա քաղաքում 3:1 հաշվով հաղթելով Պերուի թիմին։
Եվրոպայի գործող չեմպիոնից գոլերը խփել են Միկել Օյարսաբալն ու Պեդրին, իսկ մրցակցի դարպասապահ Պեդրո Գալեսյեն ինքնագոլ է գրանցել։ Պերուացիներից աչքի է ընկել Խայրո Վելեսը։
«Ֆուրիա ռոխան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին` Մունդիալի H խմբի առաջին տուրում Ատլանտայում մրցելով Կաբո Վերդեի հավաքականի դեմ։
Պերուն այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունի։
Կարդացեք նաև`
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml