Ինիեստայի պատվին անվանվել է դինոզավրի նոր տեսակ

Ինիեստայի պատվին անվանվել է դինոզավրի նոր տեսակ

24/08/2021 - 16:28

Հնէաբանների մի խումբ ներկայացուցիչներ Բուրգոսի պատմամշակույթային վայրերից մեկում կատարած պեղումների ժամանակ գտել են դեռևս անհայտ դինոզավրի բրածո հետքեր։

Համաձայն «Nature Reasearch» ամսագրում հրատարակված հոդվածի` խոսքը չորսոտքանի բուսակեր դինոզավրի մասին է, որը պատկանում է դինոզավրերի զաուրոպոդ խմբին, բայց, ի տարբերություն այս տեսակի մյուս դինոզավրերի, այս մեկն ունեցել է 4 ճանկ և կարճ մատներ։ Սովորաբար այս տեսակի դինոզավրերին հատուկ է 3 ճանկը։

Այս դինոզավրը, ի պատիվ իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստայի, անվանվել է Iniestapodus burgensis։

Հնէաբաններն իրենց ընտրությունը կատակով բացատրել են, որ թե՛ դինոզավրը և թե՛ Ինիեստան ունեն «խաղաղ բնավորություն, էլեգանտություն և նրբագեղություն»։

Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան 2002-2018 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 674 ամգամ` դառնալով 57 գոլի և 138 գոլային փոխանցման հեղինակ։

37-ամյա կիսապաշտպանը 2018 թ. հուլիսից պաշտպանում է ճապոնական «Վիսել Կոբեի» գույները, որի կազմում էլ անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023