Գվարդիոլան մերժել է եվրոպական թոփ հավաքականից ստացած առաջարկը
Պեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական առաջարկ էր կատարել կատալոնացի մարզչին, բայց 55-ամյա մասնագետն այժմ ուզում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հանգստանալ և ավելի ուշ դիտարկել առաջարկներ։
Գվարդիոլան այս ամռանն է հեռացել «Մանչեսթեր Սիթիից», որը մարզում էր 2016թ. հուլիսից։
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին երրորդ անգամ անընդմեջ չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա