Բրունու Ֆեռնանդեշը` Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ 📸
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 34 խաղում խփել է 8 գոլ, կատարել 20 ասիստ։ Նա կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների` Կևին դե Բրույնեի ու Թիերի Անրիի ռեկորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բրունու Ֆերնանդեշ, Մանչեսթեր Յունայթեդ