«Բայերը» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
«Բայերի» նոր գլխավոր մարզիչ, մեծ հավանականությամբ, կնշանակվի Անդոնի Իռաոլան, տեղեկացնում է Kicker-ը։
Գերմանական ակումբի ու բասկ մասնագետի բանակցությունները վերջին փուլում են։
«Դեղագործները» ցանկացել են գլխավոր մարզիչ նշանակել Ֆելիպե Լուիսին, բայց գերմանացի մասնագետը նախընտրել է աշխատանքի անցնել «Մոնակոյում»։
Իռաոլայի հետ պայմանագիր ստորագրելուն հավակնում են նաև «Միլանն» ու «Քրիստալ Փելասը», սակայն «Բայերը» առաջ է անցել մրցակիցներից։
43-ամյա մասնագետը 2023թ. հուլիսից մարզում էր «Բորնմութը»։ Անգլիական ակումբը նրա գլխավորությամբ ավարտված մրցաշրջանում 127 տարվա պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային մրցաշարի ուղեգիր է նվաճել և հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
«Բայերը» 2025/26 մրցաշրջանում հանդես է եկել Կասպեր Հյուլմանի գլխավորությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անդոնի Իռաոլա, Բայեր Լևերկուզեն, Բորնմութ, Կասպեր Հյուլման