ԱԱ-2026. Մարոկկոյի հավաքականի հայտացուցակում երկու փոփոխություն է եղել 📸
Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Նայեֆ Ագերդը («Մարսել», Ֆրանսիա) և վինգեր Էզ Աբդեն («Բետիս», Իսպանիա) բաց կթողնեն աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ատլասե առյուծների»` Մունդիալի համար նախատեսված հայտացուցակում Ագերդին փոխարինել է սաուդյան «Ալ Ֆաթեհի» պաշտպան Մարվան Սադանը, իսկ Աբդեին` ֆրանսիական «Անժերի» եզրային կիսապաշտպան Ամին Սբային։
Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` C խմբի առաջին տուրում մրցելով Բրազիլիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml