ԱԱ-2026. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը 📸
11/05/2026 - 17:37

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բարբարեզը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու աշխարհի 2026թ. առաջնությանը։

Դարպասապահներ` Նիկոլա Վասիլ («Սանկտ Պաուլի», Գերմանիա), Օսմայ Հաջիկիչ («Սլավեն», Խորվաթիա), Մարտին Զլոմիսլիչ («Ռիեկա», Խորվաթիա)։

Պաշտպաններ` Սեադ Կոլաշինաց («Ատալանտա», Իտալիա), Ամար Դեդիչ («Բենֆիկա», Պորտուգալիա), Նիհադ Մույակիչ («Գազիանթեփ», Թուրքիա), Տարիկ Մուհարեմովիչ («Սասուոլո», Իտալիա), Նիկոլա Կատիչ («Շալկե-04», Գերմանիա), Ստյեպան Ռադյելիչ («Ռիեկա»), Դենիս Հաջիկադունիչ («Սամպդորիա», Իտալիա), Նիդալ Չելիկ («Լանս», Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ` Ամիր Հաջիահմետովիչ («Հալ Սիթի», Անգլիա), Իվան Շունյիչ («Պաֆոս», Կիպրոս), Իվան Բաշիչ («Աստանա», Ղազախստան), Դենիս Բուռնիչ («Կարլսռուհե», Գերմանիա), Էրմին Մահմիչ («Սլովան Լիբերեց», Չեխիա), Բենյամին Տահիրովիչ («Բրոնդբյու», Դանիա), Ամար Մեմիչ («Վիկտորիա Պլզեն», Չեխիա), Կերիմ Ալայբեգովիչ («Զալցբուրգ», Ավստրիա), Էսմիր Բայրակթարևիչ (ՊՍՎ, Նիդերլանդներ)։

Հարձակվողներ` Էրմեդին Դեմիրովիչ («Շտուտգարտ», Գերմանիա), Յովո Լուկիչ («Ունիվերսիտատեա Կլուժ», Ռումինիա), Սամեդ Բաժդար («Յագելոնիա», Լեհաստան), Հարիս Տաբակովիչ («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Էդին Ջեկո («Շալկե-04»)։

Բոսնիացիները Մունդիալի B խմբում են ու հունիսի 12-ին կմրցեն Կանադայի, հունիսի 18-ին` Շվեյցարիայի, իսկ հունիսի 24-ին` Կատարի հավաքականի դեմ։

Նախքան մրցաշարի մեկնարկը «վիշապները» մայիսի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Հյուսիսային Մակեդոնկայի, իսկ հունիսի 6-ին` Պանամայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026